211652_close_icon
views-count1019 դիտում article-date 21:52 23-06-2020

Դիմակ բաժանելու այս խեղկատակությունը ներկայացման մասովկայի բաղկացուցիչն է. Մարգարիտ Եսայան

Ի՞նչ եք ալյանիկոլ ընկել փողոցները: Դիմակ բաժանելու այս խեղկատակությունը ներկայացման մասովկայի բաղկացուցիչն է. 71 հազար 471 աշխատատեղ փակվեց մեր երկրում, սրանք նախկիններից ժառանգություն մնացած աշխատատեղերից են, քանի որ էս նորերը ոչ մի աշխատատեղ երկու տարվա ընթացքում դեռ չեն բացել, ոչ մի։ Հիշում եք, անշուշտ, թե ինչպես մոտ մեկ տարի առաջ Նիկոլը խորոզացավ թե 50 հազար աշխատատեղ է բացել, հետո, երբ փաստերը շրխկացրին երեսին, խոստովանեց, որ այդ տեղերը ինքը ոչ թե բացել է, դրանք կային, պարզապես որոշները դուրս են բերվել ստվերից։ Վերջ, մնացածը շատ պարզ թվաբանություն է։ Հիմա, 71 հազար աշխատատեղ համավարակի պայմաններում փակվեց։ Կասեք, դե ինչ մի արտառոց բան կա, ամբողջ աշխարհում են աշխատատեղեր փակվում։ Համաձայն եմ, բայց եւ ամբողջ աշխարհում պետությունները կատարում են իրենց գործառույթները՝ քաղաքացիների սոցիալ-տնտեսական, նաեւ՝ բարոյահոգեբանական հարցերի լուծման բարդ շրջանում մենակ չեն թողնում իրենց քաղաքացիներին։ Մեզանում, նույն ձայնային տեմբրով ինչ-որ ծրագրերից են խոսում թիվիներից եւ մարդիկ անգամ այդ ձայնից են նյարդայնանում։ Քանի որ այդ ծրագրերից դեռ ոչ մի օգտատեր իրեն երջանիկ չի զգացել եւ ի լուր աշխարհի էլ չի աղաղակել, թե այն 26 հազար դրամը, որը ինքը երեսի զոռով, հազար ու մի թուղթ ճանկռելով ստացել է, ապահովել է իր ընտանիքի մինիմալ կենսական պայմանը եւ, գոնե կես ամիս իր ընտանիքը կարողացել է իրեն հպարտ ու երջանիկ զգալ։ Դու որպես պետություն չքավոր խմբին նետում ես 26 հազար դրամ եւ մյուս ձեռքով փակում ես 71 հազար եւ ավելի աշխատատեղ․․Փոխանակ փորձես տնտեսությանը օգնել, փրկել բիզնեսը, պետական աջակցություններ տրամադրես փոքր եւ միջին բիզնեսին․․Դու դրած ոչնչանում ես ամեն ինչ, փակում ես աշխատատեղեր, որոնց ստեղծման գործում, քո դերակատարությունը եղել է զրոյական։ Ակնհայտ է, ունենք երկու Հայաստան, մեկում մարդիկ գահավիժում են, աղքատանում, մյուսում՝ նորիշխանիկները դառնում են ֆեոդալներ եւ բդեշխներ։ Փաստեր, որքան ուզեք։Նույն համավարակի պայմաններում իշխանության պատգամավոր-մարզպետ-քաղաքապետ եւ այլ չինովնիկ տներ են գնում, ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Չեխիայում/Երեւանի քաղաքապետը կվկայի/, այլեւ տարբեր մակնիշի թանկարժեք մեքենաներ են ձեռք բերում կամ <Նվեր> ստանում/մեկը չեղա՞վ, ինձ էլ մի բարձր գնանոց մեքենա նվիրել պատգամավորությանս յոթ տարիներին, ես դեռ մինչ այդ եղածն էլ կորցրի/։ Նիկոլն ու իր ընտանիքը համավարակի պայմաններում իրենց սեփական բիզնեսն են ծաղկեցնում։ Հիշեք ինքնաթիռներով ծխախոտի արտահանումը, ադամանդների պատմությունը, զենքի ապօրինի բազարները, երկաթի ջարդոն օպերացիան, որոնք ցայսօր չեն հերքվել, չի էլ պատրաստվում հերքել, քանի որ գիտի՝ անհերքելին հերքելը անհնարին է լինելու։ Այսպես ուրախ-զվարթ, հպարտ ու երջանիկ մի ամբողջ պետություն դըմբ-դըմբ, հու-հաների ուղեկցությամբ շարունակում է գնալ դեպի դժոխք․․ Երջանիկ է գնում, քանի որ դեպի դժոխք նրան ուղեկցում է իր իսկ <փրկիչ> Նիկոլը։ Չմոռանանք, հենց ինքը այնքան ազնիվ գտնվեց, որ չվարանեց ասել այս մասին, բառացի, առանց սեթեւեթանքի, ասաց՝ հասել ենք դժոխք։ Իջեք․․․․Իջեք-իջեք, երազներ․․․Իջեք եւ իջեցրեք․․․ Հայաստանի Հանրապետությունը իր 3 միլիոն բնակչությամբ գրավում է առաջին տեղերը տարածաշրջանում/եւ ոչ միայն/ եւ վարակվածների եւ մահերի թվով։ Միակուսակցական, քպպական համակարգը տվեց եւ անցավ սովետին էլ, կոմկուսին էլ։ Սովետները լոզունգ/կարգախոս/ ունեին՝ <Հնգամյակը երեք տարում>։Հիմա, էս նոր <կոմկուսը> սրբորեն իրականացնում է սովետի այդ լոզունգը՝ վարակվածների եւ մահերի թվով գերազանցելով անգամ ամենահետամնաց երկրներին։ Շատ շուտով, կամ, գուցե՝ արդեն, այս պահին, Հայաստանը դիտվում է որպես վարակի օջախ եւ երկար ժամանակով մեզ այլեւս ոչ միայն լուրջ չեն ընդունելու, այլեւ՝ չեն ընդունելու առհասարակ՝ եւ հարեւան Վրաստանում եւ ՌԴ-ում եւ Եվրոպայում ու ԱՄՆ-ում․․․․Աշխարհի դռները կբացվեն եւ կամաց-կամաց բացվում են, իսկ Հայաստանի համար այդ դռները անորոշ ժամանակով փակվեցին։ Ես ունեմ իրավունք մտածել, որ սա եւս Նիկոլի առջեւ դրված <Հնգամյակը երեք տարում> ծրագրի բաղկացուցիչն է եւ այսպիսի բառադի եւ թափթփված, անտարբեր եւ ցինիկ վերաբերմունքը մի ամբողջ պետության ու ժողովրդի հանդեպ, որի, ոչ բարով վարչապետն է, ուղղորդված է, միտումնավոր եւ նախապես ծրագրված։ Այս տարածաշրջանում, վերաձեւակերպվող աշխարհում արժանապատիվ եւ ուժեղ Հայաստանի Հանրապետությունը սցենարիստներին եւ ռեժիսորներին հարկավոր չի լինելու։ Սա է պատճառներից հիմնականը, որ մեր պետությունը փորձում են գլորել դեպի դժբախտ ապրուստ, եւ դա արվում է Նիկոլի ուսապարկի օգնությամբ։ Դիմակ բաժանելու այս խեղկատակությունը եւս ներկայացման մասսովկայի բաղկացուցիչն է։ Նախարար-փոխնախարար, վարչության պետ ու գլխավոր մասնագետ դուրս են եկել փողոցները՝ դիմակ բաժանելու․․Փոխանակ նստեն եւ ստեղծված ճգնաժամից ելքեր մշակեն, ուղիներ որոնեն, ընկել են փողոցները եւ դիմակ են բաժանում․․Այս համավարակից դիմակի ՕԳԳ-ն տասներորդական է, բուն անելիքը այլ պիտի լինի, մինչդեռ սրանք , ա լյա Նիկոլ փողոց են ելել եւ, վստահ եմ, իրենք իրենցից ամաչում են, գոնե երբ տուն կգնան եւ կլվացվեն, հաստատ իրենք իրենցից կզզվեն։ Ամփոփեմ միայն մի քանի թվերով, ահա. Վրաստանում վարակվողների քանակը 2 օր միանիշ թիվ է: Իսկ մենք օրվա վարակվածների քանակով 22-րդ երկիրն ենք աշխարհում, ակտիվ վարակվածների քանակով՝ 35-րդը, իսկ 1 մլն բնակչի հաշվով վարակվածների քանակով՝ 13-րդը: Իսկ դուք դիմակ մի բաժանեք,եւ մի էլ փորձեք դիմակավորվել, որովհետեւ էս գժանոցի վերջը կգա եւ փողոց դուրս գալու երեսատեղ չեք ունենալու․․ Շուտով դիմակ եք ուտելու․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր