Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են «06»-ն ու «07»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 73.1 կմ հատվածում բախվել են Ծովագյուղ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Սասուն Սանեյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և Գետահովիտ գյուղի բնակիչ՝ 21-ամյա Սպարտակ Ենգիբարյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով Ս. Ենգիբարյանի ուղևոր՝ Գետահովիտ գյուղի բնակիչ, 19-ամյա Համլետ Խեչյանը և Ս. Սանեյանի ուղևոր՝ Ծովագյուղ գյուղի բնակիչ, 30-ամյա Գուրգեն Սարիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի