211652_close_icon
views-count21766 դիտում article-date 17:31 24-06-2020

Երբ աղջիկը շարունակում է Հոր կիսատ թողած գործը․․ հայերը երբեք չեն սխալվում, երբ ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում...

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. Երբ աղջիկը շարունակում է Հոր կիսատ թողած գործը․․․ Ապրես, Ստելլա Մանուկովնա ջան, այսօր Հարսնացուն հյուսիսից ֆիլմի Մուրադի կեցվածքով լսում էի թե ոնց են քեզ գովում ու ասում, որ քո նմանը չկա ու դու իրոք լավ Բժիշկ կդառանաս․․․․ Անչափելի հպարտություն է, երբ հարազատդ փայլուն հաջողություններ է գրանցում։ Ստելլա Մանուկի Մարտիրոսյան․․․․ սովորում է ԵՊԲՀ-ում, գերազանց առաջադիմությամբ,մեր Ստելլան գրանցում է փայլուն հաջողություններ՝ թե կլինիկական բնագավառում և թե՝ ուսանողական ակտիվ կյանքում․․․Ստելլան հանդիսանում է նաև ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ․․․ Բացեմ Ստելլայի հաջողության գաղտնիքը՝ նա իր Հոր աղջիկն է․․․ ու իր հաջողություններով ապացուցեց, որ պատվով շարունակելու է իր Հոր կիսատ թողած գործը․․․ Հպարտ եմ ու երջանիկ, որ Ստելլա Մանուկովնան Քեռուս աղջիկն է․․․․ Քեռուս, ով փայլուն վիրաբույժ էր․․․ ով ճակատագրի բերումով 2006 թվականի Սոչիի ինքնաթիռի զոհերից մեկն է եղել․․․ Ու այսօր նրա Աղջիկը շարունակում է իր հոր կիսատ թողած գործերը․․․ Իհարկե տխրում եմ ու դառնանում եմ, որ Քեռիս չի տեսնում իր խիզախ աղջկա հաջողությունները․․․Սակայն, ինչքան էլ, որ դաժան է, բայց կյանքը շարունակվում է․․․ու շարունակվում են լավ Մարդկանց կիսատ գործերը, և բնականաբար, այդ գործերը շարունակում են լավ մարդկանց ճիշտ դաստիարակած երեխաները․․․ Ապրես, Մանուկովնա ջան․․․, խնդրում եմ․․․ միշտ տենց հպարտություն մեզ պարգևի․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր