3423 դիտում
15:40 25-06-2020
Խորհրդարանը հաստատեց 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
Ազգային ժողովը հաստատեց 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
«[url=https://armenpress.am/arm/news/1019640.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ կառավարության ներկայացրած փաստաթուղթը հաստատվեց 74 «կողմ» և 9 «դեմ» ձայներով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ իրենք դեմ են քվեարկելու 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նիստին ներկա չէ:
Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկմանը ներկա էին նաև կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Նմանատիպ նյութեր
2955 դիտում
16:47 25-04-2019
Կառավարությունը հաստատեց ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
1465 դիտում
15:58 15-06-2022
Խորհրդարանը քննարկել է ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
1801 դիտում
13:17 01-07-2021
Խորհրդարանը հաստատեց 2020-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»