2702 դիտում
20:07 25-06-2020
Նիկոլ Փաշինյանը նոր գրոհ է սկսում մամուլի դեմ․ Աղասի Ենոքյան
[url=https://www.tert.am/am/news/2020/06/25/Yenoqyan-aghasi/3328499?fbclid=IwAR1TxE5GSryBHCgQ-KlV74zheE9r5i3J5rysMRc3SxUDjKZo4ElJLOvjHWA]Tert.am[/url]-ը գրում է. «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը «Նիկոլ Փաշինյանը նոր գրոհ է սկսում մամուլի դեմ» խորագրով հրապարակում է կատարել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Նիկոլ Փաշինյանը բյուջեի կատարողականին նվիրված իր ելույթն Ազգային ժողովում վերածեց ընդդիմության եւ մամուլի ազատության դեմ նոր արշավ սանձազերծելու առիթի։
Կրկին հնչեցին 3-4, ապա՝ 4-5, ավելի ուշ՝ 6-7 հեռուստաալիքներով «քաղաքական դիակների» տարածած գարշահոտության մասին պնդումներ։ Հոտի մասին պնդումները թողնենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճաշակին, բայց սա հստակ հրահանգ եւ սպառնալիք է իրեն ոչ հաճո մարդկանց եթեր չտրամադրելու մասին։ Հետո հիշվեց 1999 թ․ հոկտեմբերի 27-ին, երբ Նիկոլ Փաշինյանը տակավին պատանի էր, մի թերթում հրապարակված մի դիակի լուսանկար։ Դիակների թեման բավականաչափ լմլմացնելով՝ նա անցավ իրական դիակներին՝ կորոնավիրուսի համաճարակի զոհերին, ասոցիատիվ մանիպուլյացիայով փորձելով դրա համար պատասխանատվությունը բարդել լրատվամիջոցների վրա։ Ավելին, նա նշեց, որ այդ լրատվամիջոցների շահերից է բխում ավելի շատ զոհեր ունենալը, իսկ իրենց սխալը միայն արտակարգ դրության պայմաններում մամուլի ազատության սահմանափակումները հանելն էր։
Այնուհետ Նիկոլ Փաշինյանը հանդիմանեց, թե ինչու պետք է կառավարությունը ֆինանսապես 100 տոկոս թափանցիկ լինի, իսկ լրատվամիջոցները՝ ոչ։ Հիշեցնենք Նիկոլ Փաշինյանին, որ նախ՝ կառավարության փողերը հանրային փողեր են, այդ պատճառով էլ մեր փողերի համար պետք է պահանջենք հաշվետվություն, երկրորդ՝ կառավարությունը թափանցիկ չէ, մինչեւ հիմա չի բացատրել, թե ինչու էր անհրաժեշտ առանձնատան երկու միլիոն դոլարանոց նորոգումը, երկու հատ նոր կես միլիոնանոց Մերսեդեսները, եւ ուրիշ շատ շեյխական կայֆերը, չհաշված՝ հենց հիմա, կորոնավիրուսի հետ կապված ծախսերի թափանցիկությունը, երրորդ՝ լրատվամիջոցներն ամեն տարի հրապարակում են իրենց հարկային հաշվետվությունները, եւ չորրորդ՝ եթե խոսքը գնում է հաշվետվություններում տեղ չգտած ծախսերի մասին, ապա լրատվամիջոցները պատրաստ կլինեն հրապարակել այդ ծախսերը, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակի իրեն պատկանող լրատվամիջոցի ծագման եւ եկամուտների պատմությունը։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/25/Yenoqyan-aghasi/3328499?fbclid=IwAR1TxE5GSryBHCgQ-KlV74zheE9r5i3J5rysMRc3SxUDjKZo4ElJLOvjHWA]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2535 դիտում
11:28 18-03-2019
Իշխանությունները մեդիայի դեմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի». Աղասի Ենոքյան
3971 դիտում
14:34 20-04-2020
Նիկոլ Փաշինյանին չեն հարգում. Աղասի Ենոքյան
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան