25650 դիտում
10:36 26-06-2020
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ՎԱԶ 2106-ն ու ՎԱԶ 2110-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12.7 կմ հատվածում բախվել են Չկալովկա գյուղի բնակիչ՝ 24-ամյա Կորյուն Գ-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և Նորատուս գյուղի բնակիչ՝ 57-ամյա Արմեն Օ-ի վարած ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Օ-ի ուղևոր՝ Գավառ քաղաքի բնակիչ, 63-ամյա Յաշա Օ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ու օպերատիվ են գործել Գավառի բժշկական կենտրոնի բժիշկները։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+