211652_close_icon
views-count36798 դիտում article-date 20:59 01-06-2024

Ավտովթար՝ Տավուշի մարզում. «BMW X3»-ը Իջևանում՝ գինու գործարանի մոտ, բախվել է 2 «ՎԱԶ 2107»-ի և «ՎԱԶ 2110»-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ Մերի Հունանյանը իր վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենայով Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում՝ գինու գործարանի հարևանությամբ, բախվել է Ռոման Քասինյանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի, Վարուժան Սարհատյանի պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի և Ռաֆիկ Էվինյանին պատկանող «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենային:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեվանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքվածքներն ասում էին, որ «BMW»-ի վարորդը տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, ապա փակել «ՎԱԶ 2107»-երի ու «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենաների գազաբալոնների փականները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:  

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը:

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Պարեկային ծառայությունը պարզում է նաև արդյոք նշված 3 ավտոմեքենաներին «BMW X3»-ն է բախվել, թե նրա բախումից հետո տեղի է ունեցել շղթայական բախում:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր