211652_close_icon
views-count4223 դիտում article-date 12:20 26-06-2020

Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար․ Ոստիկանության պարզաբանումը՝ հունիսի 25-ին տարածված տեսանյութի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որոշ ԶԼՄ-ներ և օգտատերեր համացանցում տեսանյութեր են հրապարակում՝ ներկայացնելով, թե ինչպես են ոստիկանության ծառայողներն ուժ գործադրելով անձանց բերման ենթարկում՝ իբր դիմակ չկրելու համար։ Որոշ դեպքերում միտումնավոր հրապարակվում են տեսանյութերի միայն վերջին հատվածները, որոնց նախորդած իրադարձությունները տեղ չեն գտնում այդ տեսանյութերում։ Ոստիկանությունը պարզաբանում է, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 25-ին լրատվական կայքերից մեկով հրապարակված տեսանյութից առաջ։ Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար։ Բոլորին կոչ ենք անում պահպանել հակահամաճարակային կանոններն ու ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր