211652_close_icon
views-count1196 դիտում article-date 15:51 26-06-2020

ՍԱՏՄ-ն Գյումրիում հայտնաբերել է ժամկետանց գազավորված ըմպելիք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները Գյումրի քաղաքի մանրածախ և մեծածախ առևտրի օբյեկտներում, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպություններում իրականացրած մշտադիտարկման ընթացքում դրանցից շատերում հայտնաբերել են «Կոկա-կոլա» ՓԲԸ-ի և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոտլեր» ՍՊԸ-ի կողմից արտադրված ժամկետանց գազավորված ըմպելիք՝ Կոկա-կոլա և Պեպսի-կոլա: Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ և ժամկետանց արտադրանքը հանվել է վաճառքից: Տնտեսվարողները ներկայացրել են պարտավորագրեր այն մասին, որ գազավորված ըմպելիքը մատակարարից ստացել են մեկ շաբաթ առաջ, և պարտավորվում են ժամկետանց ողջ խմբաքանակը վերադարձնել մատակարարին: ՍԱՏՄ բոլոր տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է սննդի շղթայի կազմակերպություններում ստուգել տվյալ ապրանքանիշների, ինչպես նաև այլ սննդամթերքի հնարավոր ժամկետանց խմբաքանակի առկայությունը: Սպառողներին հորդորում ենք ուշադիր լինել սննդամթերք գնելիս և, ժամկետանց ապրանք կամ այլ խախտում-անհամապատասխանություն նկատելիս, տեղեկացնել Սննդամթերքի անվտանգություն տեսչական մարմին: [b]Թեժ գիծ՝ 010206040, 012906090 [/b] Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր