211652_close_icon
views-count38726 դիտում article-date 16:18 27-06-2020

Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. հիվանդանոց տեղափոխվածները Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր օպերլիազորներ են, որոնցից մեկը կոչումով փոխգնդապետ է, մյուսն էլ՝ մայոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթնացքում պարզվել է հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդնրի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 51-ամյա Արսեն Սարգսյանը, Ford-ը վարել է 57-ամյա Մոհսեն Ֆարշբաֆին, իսկ կայանված Mitsubishi-ն պատկանել է Երևանի բնակիչ՝ 58-ամյա Սամվել Սարիբեկյանին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ford-ը կայանված չի եղել։ Վթարի հետևանքով էլ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Ա. Սարգսյանը, իսկ նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Վարդան Շահինյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց; Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Սարգսյանն աշխատում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ՀՕՀ վարույթում՝ 11-րդ բաժնում գլխավոր օպերլիազոր, կոչումով փոխգնդապետ է, իսկ հիվանդանոց տեղափոխված Վ. Շահինյանը՝ նույն բաժնում՝ գլխավոր օպերլիազոր, կոչումով մայոր է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/25/1158236/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունիսի 25-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում Mercedes C 280 մակնիշի ավտոմեքենան բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային։ Այնուհետև Ford-ը, առաջ ընթանալով, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, և օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Գարիկ Կարապետյանն ու Համլետ Գյորգյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր