42540 դիտում
22:12 16-09-2019
Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վարորդներից մեկը ոստիկանության փոխգնդապետ է. 6 վիրավորներից մեկը ոստիկանության մայոր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոնց տեղափախված վիրավորների, ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 42-ամյա Գոռ Էպրիկյանը, Lada Priora-ն վարել է Երևանի բնակիչ, 41-ամյա Վաղարշակ Կարապետյանը, իսկ Opel-ը վարել է Երևանի բնակիչ, 20-ամյա Յուրա Խաչատրյանը:
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Յու. Խաչատրյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Ալիփյանը, 21-ամյա Արման Անանյանը, 20-ամյա Ամասյա Ալավերդյանը. և Գ. Էպրիկյանի ուղևորներ, Երևանի բնակիչ, 28-ամյա Սիլվա Մինասյանը և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող, 38-ամյա Ահմադ Իմարանը:
Նշված անձինք բոլորը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Էպրիկյանը աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շնավարժության բաժնի պետ, կոչումով՝ ոստիկանության փոխգնդապետ է, իսկ վիրավորներից Ս. Մինասյանը աշխատում է ոստիկանության ԿՔՎ ռեսուրսների կառավարման բաժանմունքի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, կոչումով՝ ոստիկանության մայոր է:
Իսկ վարորդ Վ. Կարապետյանը աշխատում է «Էյիջ» ՍՊԸ-ում՝ որպես փականագործ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/14/1135117/?fbclid=IwAR3Jw3cAKl1-dhbxZOkoNesW7aELhoIUn7e_nktY9BNu2Cn3MQPA-sv06i8]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում բախվել են Mazda մակնիշի 88 OC 080 համարանիշի, Opel մակինիշի 35 FQ 453 համարանիշի և Lada Priora մակնիշի 35 NP 109 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ։
Ժամանել էր նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Վ․ Բաբաջանյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+