211652_close_icon
views-count8848 դիտում article-date 20:00 29-06-2020

ԲՀԿ-ն ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում կտան Գլխավոր դատախազություն՝ օրենսդիր իշխանության և բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանցակցությամբ ծանր հանցանքների առթիվ

Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցություններիկ կողմից ստեղծված աշխատանքային խմբի հայտարարությունն են տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունները վաղը՝ հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ: Լիազոր ներկայացուցիչները հունիսի 30-ին, ժամը 10:00-ին ՀՀ գլխավոր դատախազություն առձեռն կհանձնեն երեք կուսակցությունների համատեղ հաղորդումը հանցագործության մասին։ Հաղորդման հիմքում դրված փաստերի և իրավական հիմնավորումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին նույն ժամին հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ»։

Նմանատիպ նյութեր