6248 դիտում
15:04 01-07-2020
Լևոն Արոնյանը հայտնել է, որ վերադառնում է իր բնականոն կյանքին ու աշխատանքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Ինչպես ձեզնից շատերը, ես նույնպես ընտելանում եմ հեռավար աշխատելուն։ Իդեալական չէ, բայց կարելի է շատ ժամանակ խնայել։ Եվս մեկ նորություն՝ վերջերս այնքան շատ եմ պատրաստում, որ եփածներս արդեն հնարավոր է ուտել»,- գրել է գրոսմայստերը։
Արոնյանի խոսքով՝ այս ընթացքում շատ երաժշտություն է լսել և վերաբացահայտել է մի շարք արտիստների։
«Դասական երաժիշտներից խորհուրդ եմ տալիս լսել Մարիա Գրինբերգին և Տատյանա Նիկոլաևին, իսկ վոկալ ջազից՝ Էնդի Բեյին:
Նա նաև տեղեկացրել է, որ «հիմնականում Երևանում է անցկացնում իր օրերը և երբեմն ընկերների հետ բնության գիրկ է գնում»։
«Կարանտինի պատճառով սպորտով զբաղվելու անկարողությունը մի քիչ նյարդայնացնում է»,- խոստովանել է Արոնյանը՝ հավելելով, որ իր շան՝ Պոնչիկի հետ առայժմ կշռաքարեր են բարձրացնում, հայտնում է Armsport.am-ը:
Սա Լևոն Արոնյանի առաջին հրապարակումն է կնոջ՝ Արիաննա Կաոլիի մահից հետո։ Արիաննա Կաոլին Երևանում վթարի էր ենթարկվել մարտի 14-ին ու մահացել մարտի 31-ին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1558 դիտում
22:07 05-10-2022
Ջերմուկը վերադառնում է իր բնականոն կյանքին. Վահագն Արսենյան
2215 դիտում
18:48 15-04-2016
Արդեն ժամանակն է, որ հանրապետությունն անցում կատարի իր բնականոն կյանքին. Արցախի վարչապետ
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2899 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում