67559 դիտում
14:50 20-08-2020
Զավեշտալի դեպք մարզերից մեկում. ոստիկանությունը որոնում է քաղաքացուհուց կրծքերի վիրահատության համար` խաբեությամբ գումարին տիրացած անձին
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, զավեշտալի դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում:
Տեղի ոստիկանության տարածքային բաժին է դիմել Քրիստինե Վ.-ն և հայտնել, որ օգոստոսի 17-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում աշխատող իր ծանոթ Գոհար Վ.-ն, իր աղջկա՝ 20-ամյա Ռ.Ն.-ի՝ վիրահատության եղանակով կրծքերի մեծացման համար բժշկին գումար տալու նպատակով, իրենից վերցրել է խոշոր չափի գումար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարը կազմել է մոտ 450 հազար դրամ և Քրիստինե Վ-ն ոստիկաններին հայտնել է, որ Գոհար Վ.-ն գումարը բժշկին չի տվել, այլ՝ խաբեությամբ տիրացել է դրան:
Տարածքային ոստիկանությունում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գոհար Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
123206 դիտում
16:24 01-07-2020
Զավեշտալի դեպք մարզերից մեկում. կինն ամուսնուն ասել է. «Լավ ա, պաշտպանիչ դիմակը քաշեցի, թե չէ, գիտեի՝ դու ես»