2827 դիտում
12:37 02-07-2020
2301 արձանագրություն կազմվել է դիմակ չկրելու համար. 70 քաղաքացի չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ. ոստիկանապետ
Համաճարակային կանոնների պահպանման ուղղված տարվող աշխատանքների շրջանակում հուլիսի մեկի դրությամբ կազմվել է 2827 արձանագրություն, որից Երևան քաղաքում՝ 1198, մարզերում՝ 1629: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը:
«Արձանագրություններից 2301-ը վերաբերում է հետիոտնի կողմից դիմակ չկրելուն, 70-ը՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության, տասը՝ տաքսի ավտոմեքենայի վարորդները կամ ուղևորների կողմից դիմակ չկրելուն, 442-ը՝ մինչև 7 տեղ մեեքնաների ուղևորներրի և վարոդների կողմից դիմակ չկրելուն, երեքը՝ տնտեսական գործունեության իրականացնող սուբյեկտների կողմից խախտումներ թույլ տալուն և մեկը՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար»,-ասաց նա:
Վարչապետ նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ ցավալի է, որ այդքան տուգանքի դեպք է արձանագրվում: «Բայց մեր նպատակը տուգանելը չէ, ընդհակառակը՝ ամբողջ ուժերով փնտրել և չգտնել որևէ քաղաքաղացու, որը պետք է տուգանվի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է տեսչական մարմինների գործունեությանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ երեկվա տվյալներով 884 ստուգում է իրականացվել և 40 տնտեսվարողի մոտ խախտումներ են արձանագրել, ինչը դրական դինամիկա է ենթադրում, քանի որ նախկինում 200-300 խախտումներ էին արձանագրում: Նա նշեց, որ կրկնակի սույգայցեր ևս կատարվել է:
«Տրանսպորտի ոլորտում խախտումները շարունակում են մնալ, դրանք վերաբերում են նրան, որ վարորրդները սահմանաված քանակից ավելի ուղևորներ են տեղափոխում»,- ասաց նա և նշեց, որ մնացած պահանջները՝ ալկոգելի առկայությունը, գծանշումները կիրառելի են դարձել:
Նմանատիպ նյութեր
5323 դիտում
14:34 25-06-2020
Բակերում դիմակ չդնելու համար կազմվել է 397 վարչական արձանագրություն, ոստիկանապետ
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»