211652_close_icon
views-count5329 դիտում article-date 14:34 25-06-2020

Բակերում դիմակ չդնելու համար կազմվել է 397 վարչական արձանագրություն, ոստիկանապետ

Երեկ հակահամաճարակային կանոնները չպահելու համար կազմվել է 1007 վարչական արձանագրություն: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպիսի տվյալներ կան վարչական իրավախախտումների վերաբերյալ: «Երևան քաղաքում արձանագրվել է 939 վարչական արձանագրություն, բակերում դիմակ չդնելու համար` 397»,- ասաց նա: Ոստիկանապետը հայտնեց նաև, որ ոստիկանության ծառայողները ծառայություն են իրականացրել 397 երթուղայինում: «Հիմնականում խնդիրներ ունենք բակերում, ծառայությունն ավելի կուժեղացվի բակերում»,- ասաց նա և հայտնեց, որ այլ գերատեսչություններից Ոստիկանությանը միացել է 433 աշխատակից: Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հիմնական խնդիր մնում են բակերը, և կոչ արեց հատկապես երեկոյան ժամերին ուշադիր լինել բակերում: Նա կրկին կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում` խնդիրները բոլոր ուղղություններով խորանալու են:

Նմանատիպ նյութեր