211652_close_icon
views-count2947 դիտում article-date 12:59 02-07-2020

Կառավարությունը թույլ տվեց «Քվանտ» վարժարանին անգլերենով կրթություն կազմակերպել

Կառավարությունն այսօրվա նիստում թույլատրեց «Քվանտ» վարժարանին 2020/2021 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության 3-րդ աստիճանի 11-րդ և 12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը՝ անգլերենով, 3 տարի ժամկետով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Քվանտ» վարժարանի կողմից անգլերենով «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը իրականացվում է 2011 թվականից՝ համաձայն ՀՀ կառավարության որոշման: «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագրի իրականացման ընթացքում «Քվանտ» վարժարանի շրջանավարտների ﬕջին գնահատականը էապես բարձր է նույն ծրագրով սովորող աշխարհի մյուս դպրոցների շրջանավարտների ﬕջին գնահատականից՝ հաճախ 4-5 ﬕավորով։ Կարճ ժամանակահատվածում «Քվանտ» վարժարանի «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագրի բոլոր ուսուցիչները ճանաչվել են որպես առաջատար ուսուցիչներ և ստացել են Միջազգային բակալավրիատի քննող ուսուցչի կարգավիճակ: 2016թ․ «Քվանտ» վարժարանի երաշխավորությամբ տպագրվել է «Medieval History of Armenia» անգլալեզու ուսուﬓական ձեռնարկը վարժարանի «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագրի համար: Ձեռնարկի մշակմանը ներգրավված են եղել նաև «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագրի աշակերտները: Մինչև հրատարակվելը այն փորձարկվել է 3 տարի։ Այժմ «Քվանտ» վարժարանը ստեղծում է ևս ﬔկ երկլեզու (հայերեն և անգլերեն) դասագիրք հայոց պատմության ամբողջական ծրագրի համար (հնագույն ժամանակներից ﬕնչև ﬔր օրեր: Այս որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Սփյուռքից Հայաստան վերադարձած և հայերենին բավարար չափով չտիրապետող հայ երիտասարդների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կրթությանն առնչվող խնդիրները:

Նմանատիպ նյութեր