Ուկրաինական անձնագրերում ռուսերեն նշումները կարող է փոխարինվեն անգլերենով
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անհրաժեշտություն է համարում Ուկրաինայի քաղաքացիների անձնագրերում ռուսերեն լեզվով տեղեկատվությունը անգլերենով փոխարինելը: Այդ մասին նշված է Պորոշենկոյի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ, հաղորդում է gazeta.ru-ն:
«Հաշվի առնելով ստորագրյալների հայրենասիրական դիրքորոշումը, ինչպես նաև Եվրոպական միությանը ինտեգրվելու ուկրաինական հասարակության ձգտումը՝ անհրաժեշտ եմ համարում Ուկրաինայի քաղաքացու անձնագրում ռուսերենով նշված տեղեկատվությունը անգլերենով փոխարինելը՝ որպես միջազգային շփման լեզու»,-ասված է հաղորդագրության մեջ:
Խնդրագրի տակ արդեն ստորագրել է 25 հազար 934 մարդ, չնայած այն բավարարելու համար անհրաժեշտ էր 25 հազար ստորագրություն: Այժմ հարցը կքննարկի Գերագույն Ռադան: