4222 դիտում
13:38 02-07-2020
Ասֆալտի վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի պատմությանը պետք է վերջ դնենք. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում:
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով. «Այս լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային և շարժական սպանդանոցների ֆինանսավորումը: Մենք մոնիտորինգ ենք իրականացնում, թե ոքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե ՀՀ տարածքում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ: Մենք որպես չափանիշ ընտրել էինք 30 կմ հեռավորությունը: Սպանդանոցները հայտնել են, որ այդ հեռավորության դեպքում իրենց կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»:
Նախարարը հավելեց, որ այս պահին գործում է 23 սպանդանոց, ևս 36-ը շուտով կսկսի գործե, բայց պարզվում է, որ կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին:
«Մեր առաջարկը հետևյալն է. այնտեղ, որտեղ դեռևս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որևէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի քան 4,8 մլն դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջվում են ևս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,- ասաց նախարարը:
Նա թվարկեց այդ 14 կետերը, որտեղ նախընտրելի է կառուցել սպանդանոցներ. Սյունիքում դրանք երեքն են, Գեղարքունիքում 1-ը, Արարատում, Լոռիում և Արագածոտնում՝ 2-ական, Շիրակում՝ 4-ը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Այսօր մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ և մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:
Նմանատիպ նյութեր
9350 դիտում
14:48 12-08-2017
Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 12-ի դրությամբ
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»