27897 դիտում
19:20 03-07-2020
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը պարզաբանել է երեկ SHAMSHYAN.com-ում քաղաքացու ահազանգով հրապարակված նյութի վերաբերյալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 2-ին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը քաղաքացու ահազանգով ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի հետ տեղի ունեցած գործարքի վերաբերյալ:
Այսօր՝ հուլիսի 3-ին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի կողմից խնդրի վերաբերյալ պարզաբանում է ստացել, որը ներկայացնում ենք ստորև.
[b]
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից Գուրգեն Մկրտչյանի դեմ ներկայացված հայցը որևէ առնչություն չունի Գուրգեն Մկրտչյանի վարկային պարտավորությունների հետ, այլ պայմանավորված է նրա կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հաշվին անհիմն հարստանալու հետ, որի վերաբերյալ բավարար ապացույցներ են ներկայացվել դատարան։
Դատարանի կողմից ԼԴ/1348/02/18 քաղաքացիական գործով 19.03.2020թ.-ին կայացված վճիռով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ պահանջը բավարարվել է, որը բողոքարկվել է վերաքննիչ դատարան։
Մինչև դատարան հայց ներկայացնելը Գուրգեն Մկրտչյանը բազմիցս զգուշացվել է անհիմն հարստանալու և ստացած գումարները ետ վերադարձնելու անհրաժեշտության մասին, սակայն նրա կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ պահանջն անտեսվել է, և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-նստիպված է եղել իր իրավունքների պաշտպանության համար հայց ներկայացնել դատարան։
Գործընթացը կրում է իրավական բնույթ, տեղեկատվությունը հրապարակվում է datalex.am կայքում և իր հանգուցալուծումը կստանա վերջնական դատական ակտ կայացվելու և օրինական ուժի մեջ մտնելու դեպքում, ուստի հորդորում ենք զերծ մնալ ավելորդ շահարկումներից։
[/b]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/02/1158793/]ավելի վաղ [/url]հայտնել էինք, հուլիսի 2-ին [color=#EF2929]SHAMSHYAN.com-[/color]ին էր դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Գուրգեն Մկրտչյանը եւ հայտնել, որ «Արարատ» բանկը, որը նախկինում կոչվում էր «Զարգացման հայկական բանկ» իրենից 1,5 մլն դրամ գումար է պահանջում, մինչդեռ ինքը ժամանակին կատարել է իր վարկային պարտավորությունները, հանել գրավի առարկա գույքն ու դադարեցրել բանկի հետ ֆինանսական գործունեությունը, մինչդեռ, ըստ քաղաքացու, 8 ամիս անց ԴԱՀԿ-ից տեղեկացել է, որ բանկը կալանք է դրել իր հաշիվներին:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Գ. Մկրտչյանն ասում էր. «Այդ բանկի հետ գործարքներ ունեի, 2017թ-ի հուլիսի 20-ին վերաձեւակերպման տարբերակով նորից 2 մլն դրամ է տրամադրվել, որից շրջանառվել է 1.5 մլն դրամը: Մի քանի անգամ 1.5 մլն դրամ է շրջանառվել՝ ելք ու մուտքերի տեսքով..
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14300 դիտում
19:31 26-10-2017
Վեոլիա Ջուր-ը պարզաբանում է SHAMSHYAN.com-ում հրապարակված լուրի վերաբերյալ
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին