3185 դիտում
09:37 05-07-2020
«Հայ Եկեղեցու պատմությունն» այն նվազագույնն է, ինչ անհրաժեշտ է հոգևոր և ազգային ինքնության արժեքները սերունդների գիտակցությունում հնարավորինս անաղարտ պահելու համար. Գևորգ Դանիելյան
Հայ Եկեղեցու պատմությունն այն նվազագույնն է, ինչ անհրաժեշտ է հոգևոր և ազգային ինքնության արժեքները սերունդների գիտակցությունում հնարավորինս անաղարտ պահելու համար։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն՝ անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ կրթական նոր չափորոշչից եւ դպրոցական ծրագրերից դուրս բերելու եւ այլ առարկաների մեջ ներառելու՝ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությանը:
«Հայ Եկեղեցու նկատմամբ սովետական հետապնդումների և հաշվեհարդարի վախճանն ավետող հզոր արձագանքին համահունչ նորանկախ Հայաստանում առաջին իսկ օրերին (1991 թ. հունիսի 17-ին) ընդունվեց «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, որով Հայ Եկեղեցին ճանաչվեց՝ ազգային։ Հետագայում այդ կարգավիճակը ձեռք բերեց սահմանադրական արժեք։
«Հայ Եկեղեցու պատմությունը», որպես ինքնուրույն առարկա, նախատեսված է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով (8-րդ հոդված)։ Այս դրույթի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը առնվազն երկու անգամ մեծածավալ եզրակացություն է տվել (2009 թ. հուլիսի 12-13֊ին և 2017 թ. հոկտեմբերի 16-ին) և երկուսում էլ այն խոցելի չի որակել, իսկ ՄԻԵԴ֊ը եկեղեցու պատմության դասավանդումն անգամ դիտարկել է կրթությամբ իրազեկվածությունը բարելավելու եղանակով մարդու իրավունքների պաշտպանության միջոց (այս դիրքորոշման վրա հղումն առկա է հենց Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններում)։
Հայ Եկեղեցու պատմությունն այն նվազագույնն է, ինչ անհրաժեշտ է հոգևոր և ազգային ինքնության արժեքները սերունդների գիտակցությունում հնարավորինս անաղարտ պահելու համար։ Ուզում եմ հավատալ, որ Ազգային ժողովը չի գնա վերը նշված օրենքը վերանայելու ճանապարհով։
Հ.Գ. Ինչպես խոստացել էի՝ արտահայտվելու եմ միայն ծայրահեղ առանցքային խնդիրների շուրջ ...»,- գրել է Դանիելյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3371 դիտում
19:22 30-03-2020
ՊՆ-ն գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար
4271 դիտում
22:24 22-11-2020
Գևորգ Դանիելյան. Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված