2709 դիտում
22:27 06-07-2020
Տոստաո. Միայն Մեսիի ու Ռոնալդուի խառնուրդը կարող է համեմատվել Պելեի հետ
Բրազիլացի հարձակվող, 1970թ. աշխարհի չեմպիոն Տոստաոն կարծիք է հայտնել իր նախկին թիմակից Պելեի մասին:
«Տարիների ընթացքում Պելեին համեմատում էին Դիեգո Մարադոնայի, Ռոնալդուի և Մեսիի հետ:
Ես կարծում եմ, որ Պելեն ավելի ուժեղ էր, քան՝ նրանք բոլորը միասին: Այստեղ համեմատության խնդիր չկա: Պելեն շատ ավելի կատարյալ էր: Նա ուներ հարձակվողի համար անհրաժեշտ բոլոր հատկանիշները:
Մարադոնայի խաղը տպավորում էր, սակայն ֆիզիկայի առումով նա Պելեի մակարդակին չէր և այդքան գոլ չէր խփել: Մեսիի խաղն ապշեցնում է, սակայն նա Պելեի պես գլխով չի խփում: Լեոն այնքան էլ լավ չի հարվածում երկու ոտքով և այդպես չի տեղաշարժվում, ինչպես՝ Պելեն:
Ռոնալդուն բացառիկ խաղացող է, բայց նա չունի այն հմտությունները, որոնք ուներ Պելեն: Կրիշտիանուն այնպիսի խելահեղ փոխանցումներ չի կատարում, որոնք Պելեն էր անում: Եթե Մեսիի ու Ռոնալդուին միացնենք, ապա այդ դեպքում կստացվի խաղացող, որին կարելի է համեմատել Պելեի հետ:
Նմանատիպ նյութեր
2724 դիտում
20:03 13-09-2019
Պեպ Գվարդիոլա. Ոչ ոք չի կարող համեմատվել Ռոնալդուի կամ Մեսիի հետ
4025 դիտում
16:34 19-09-2018
Մարկ-Անդրե տեր Շտեգեն. Ոչ ոք Մեսիի հետ չի կարող համեմատվել
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում