105453 դիտում
18:23 08-07-2020
Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ
Այսօր՝ հուլիսի 8-ին, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/03/1158883/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ էր նշանակվելու ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:
Ա. Հովհաննիսյանը ոստիկանության համակարգի հնաբնակներից է, համարվում է ամենաօպերատիվ աշխատողներից:
Թե՛ իրավապահ համակարգում, և թե՛ ընկերական շրջապատում ունի մեծ հեղինակություն, օժտված է մարդկային բարձր հատկանիշներով: Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում, որտեղ վիրավորում է ստացել ու բուժվելուց հետո կրկին մեկնել է առաջնագիծ:
Աշխատել է մի քանի մարզային վարչությունների պետ, ոստիկանության տարածքային բաժինների պետ և որտեղ էլ որ աշխատել է, այդ մարզային վարչությունն ու բաժինները արժանացել են «Տարվա ոստիկանություն» բարձր կոչմանը:
Նմանատիպ նյութեր
6666 դիտում
12:28 02-09-2020
Նախագահի հրամանագրով՝ Արա Ֆիդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
20008 դիտում
13:07 29-01-2018
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արթուր Օսիկյանն ազատվեց ԱՆ ՔԿՎ պետի պաշտոնից.ՔԿՎ նոր պետ է նշանակվել Ռաֆայել Հովհաննիսյանը
Այս բաժնից
1843 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)