Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում 23 հարց է, որից 19-ը՝ չզեկուցվող
ՀՀ կառավարությունը հերթական նիստն է անցկացնում, որը գլխավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Օրակարգում ընդգրկված է 23 հարց, որից 19-ը չի զեկուցվում.
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստաշրջան գումարելու նախաձեռնության մասին,
- «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց իրականացնելու մասին,
- «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,
- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍԱՆԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
- Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին եւ այլ հարցեր: