211652_close_icon
views-count1555 դիտում article-date 13:34 09-07-2020

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին. ԱԺ-ն ընդունեց նախագծերի փաթեթը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը: «[url=https://armenpress.am/arm/news/1021094.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ փաթեթն ընդունվեց միաձայն՝ 83 «կողմ» ձայներով: ԳՈՎԱԶԴ00:25Իմանալ ավելին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում պատգամավորների կողմից օրինագծերի փաթեթի վերաբերյալ առարկություններ և առաջարկներ չեն ներկայացվել: Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստեղծմամբ: Նախագծերի նպատակն է` օրենքներում կատարված փոփոխությունների լույսի ներքո համապարփակ կարգավորել Տեսչական մարմինների գործունեության հետ կապված հարաբերությունները` ստեղծելով Տեսչական մարմինների բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ: Օրինագծով ակնկալվում է հստակեցնել գործող օրենքների մի շարք դրույթներ` համապատասխանեցնելով դրանք նոր ընդունված օրենքներին, ապահովելով ՀՀ օրենսդրության որոշակիությունը և հստակությունը:

Նմանատիպ նյութեր