211652_close_icon
views-count3162 դիտում article-date 18:22 09-07-2020

Սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում կարդիականացվեն խմելու և ոռոգման ջրի համակարգերը, կգազիֆիկացվեն և կլուսավորվեն մի շարք թաղամասեր

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագիրը համայնք-պետություն համագործակցության ձևաչափ է, որը Կոտայքի մարզային իշխանությունների համար արդեն իսկ դարձել է առանձնահատուկ գործիքակազմ` համայնքներում կյանքի կոչելու համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված և ըստ այդմ` մեր քաղաքացիների կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն ունեցող անհրաժեշտ ծրագրեր: Այս մասին տեղեկացում է Կոտայքի մարզպետարանը։ Կոտայքի մարզպետը բազմիցս նշել է, որ այս տարի մարզից աննախադեպ թվով` 104 սուբվենցիոն հայտեր են հաստատվել, որոնք ըստ ոլորտների պարբերաբար ներկայացնում ենք` ձեզ իրազեկելու և նաև հաշվետվողականություն դրսևորելով: Այսպիսով, կառավարության 2020 թվականի սուբվենցիայի շրջանակներում, բացի ճանապարհաշինության, մանկապարտեզաշինության և մշակույթի տների կառուցման և վերակառուցման մի քանի տասնյակ ծրագրերից, շուրջ 46 առանձին ծրագրերով Խմելու ջրի ջրագծեր կանցկացվեն և կկառուցվեն Ակունքի Սևաբերդ բնակավայրում, Քանաքեռավանում, Վերին Պտղնիում, Կամարիսում, Բյուրեղավանի Նուռնուս բնակավայրում կկառուցվի խմելու ջրի ներքին ցանցը, իսկ Գեղաշենում կվերակառուցվի խմելու ջրի առկա մետաղական ջրամբարը և հարակից 3 ջրաբաշխիչ հանգույցները, ինպես նաև կենտրոնական ջրատարի վրա կկառուցվի ջրամբար` հոր։ Ոռոգման ջրի ներքին ցանցերի արդիականացմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն Պտղնիում, Կաթնաղբյուրում, Նոր Արտամետում, Մրգաշենում, Ջրվեժի Ձորաղբյուր բնակավայրում, Նոր Գեղիում և Եղվարդի Զովունի բնակավայրում կկառուցվեն կոյուղու արտաքին ցանցեր։ Արտաքին լուսավորություն կանցկացվի Քանաքեռավան, Բալահովիտ, Առինջ, Նոր Արտամետ, Կամարիս համայնքներում, Վերին Պտղնիում կտեղադրվի արևային, իսկ Նոր Գեղիում` ֆոտովոլտային կայաններ, Նոր Գեղիում կընդլայնվի նաև լուսավորության ցանցը, իսկ Ծաղկաձորում կիրականացվեն համակարգի վերատեղափոխման և ավտոմատ պահուստային գծի տեղադրման աշխատանքներ։ Գազիֆիկացման ծրագրեր կիրականացվեն Գեղաշեն, Մրգաշեն, Առինջ, Արամուս, Քանաքեռավան համայնքներում։ Բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման աշխատանքներ են նախատեսված Նոր Գեղի, Մրգաշեն, Նոր Հաճն (թեք տանիքներ), Արգել համայնքներում: Բացի նշվածներից, առանձին ծրագրերով Մարզկենտրոն Հրազդանում կվերանորոգվեն բազմաբնակարան շենքերի վերելակներ, Ծաղկաձորում` Օրբելի Եղբայրների հրապարակը, շատրվանը, կհիմնանորոգվի նաև Ծաղկունյաց հրապարակը (կկառուցվեն նաև հարակից փողոցների հենապատերը), Բյուրեղավանի Նուռնուս բնակավայրում կվերակառուցվի համայնքային կենտրոն, Գառնիում` երաժշտական դպրոց, Եղվարդում հանգստյան գոտի կկառուցվի, Նոր Երզնկայում` պուրակ և խաղահրապարակ, Գետամեջում, Ջրառատում կվերանորոգվեն համայնքապետարանների շենքերը, Գետարգելում` շենքի մի հատվածը և տանիքը, Բյուրեղավանում կբարեկարգվի քաղաքային պոլիկլինկայի բակային հատվածը, Գառնիում` Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքը: Առանձին ծրագրով Ակունքն արդեն ձեռք է բերել աղբատար մեքենա և աղբարկղեր: Բոլոր նշված ծրագրերի մասին առաջիկայում առանձին ավելի հանգամանալից կներկայացնենք, իսկ մինչ այդ Կոտայքում սպասեք շինարարական բուռն շրջանին:

Նմանատիպ նյութեր