211652_close_icon
views-count2617 դիտում article-date 14:23 10-07-2020

Դոնի Ռոստովից Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի

Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: «Հուլիսի 10-ին ժամը 11:45 Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի»,- ասված է հրապարակման մեջ: Մարտի 15-ից մինչ հունիսի 30-ը պարետատան ու ԱԳՆ ջանքերով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են տեղափոխվել շուրջ 8 000 ՀՀ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք:

Նմանատիպ նյութեր