1944 դիտում
18:10 10-07-2020
Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը պետք է ուսումնասիրվի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի կողմից. ՅՈՒՆԵՍԿՕ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է տեղյակ լինի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի ցանկացած փոփոխությունից, որը հնարավոր է անհրաժեշտ ուսումնասիրության կարիք ունենա Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի կողմից: Այս մասին [url=https://www.reuters.com/article/us-turkey-museum-unesco/changes-to-istanbuls-hagia-sophia-could-trigger-heritage-review-unesco-idUSKBN24A3BD]Reuters[/url] գործակալությանը տեղեկացրել են ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ներկայացուցիչները:
Կազմակերպությունից նշել են, որ տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես թանգարան, և որպես այդպիսին այն որոշակի իրավաբանական պարտավորություններ ունի:
«Այսպիսով, պետությունը պետք է հետևի, որ ոչ մի փոփոխություն չխաթարի իր տարածքում գտնվող օբյեկտի բացառիկ արժեքը: Ցանկացած փոփոխության մասին պետությունը պետք է տեղյակ պահի ՅՈՒՆԵՍԿՕ-ին և անհրաժեշտության դեպքում փոփոխությունը պետք է ուսումնասիրվի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի կողմից »,-ասել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է նաև, որ մի քանի նամակներով իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի իշխանություններին և հինգշաբթի օրը ուղերձ է փոխանցել Թուրքիայի դեսպանին:
«Մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում երկխոսություն սկսել նախքան որևէ որոշում կայացնելը, քանի որ դա կարող է խաթարել վայրի համընդհանուր արժեքը»-ասել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել:
Թանգարանի կարգավիճակը մզկիթ վերափոխելու հեռանկարը ահազանգ է առաջացրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Հունաստանի պաշտոնյաների, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցու առաջնորդների շրջանում:
Նմանատիպ նյութեր
4303 դիտում
13:10 24-07-2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի վիճակի մասին
5725 դիտում
23:25 12-07-2020
Հռոմի Պապն իր հիասթափությունն է հայտնել՝ Սուրբ Սոֆիայի տաճարի հարցով Թուրքիայի որոշման առթիվ
Այս բաժնից
1003 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2790 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
946 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում