Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ որոշմամբ ցույց է տալիս, որ հարգանք չունի բազմադարյա պատմության նկատմամբ. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման համար:
«Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ որոշմամբ ցույց է տալիս, որ հարգանք չունի այս հողի բազմադարյա պատմության, ինքնությունների բազմազանության նկատմամբ: Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է դադարի միջկրոնական խնդիր լինել և պահպանվի թանգարանի կարգավիճակով` որպես մարդկության համաշխարհային ժառանգություն»,- գրել է հայազգի պատգամավորը Ֆեյսբուքի իր էջում :
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել էր Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/07/10/1159432/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայի Պետական խորհուրդը՝ վարչական գործերի բարձրագույն դատարանն այսօր, հուլիսի 10-ին չեղարկել է 1934 թվականի Թուրքիայի կառավարության որոշումը, որով Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարին տրվել էր թանգարանի կարգավիճակ։
Դարնից հետո Էրդողանը Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու և այն մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել։