32778 դիտում
19:35 10-07-2020
Արտակարգ դեպք Երևանում․ ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթունի տարածքում գտնվող համակարգչային կենտրոններից մեկի շենքում ռումբ է դրված․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի 58/2 հասցեում ռումբ է դրված։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրակարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 14 բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության ծառայողները։
Այս պահին ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կինոլոգները, ովքեր շների հետ հետախուզական աշխատանքներ են կատարում շենքի ներսում։
Տեղում են նաև ԱԻՆ-ի հոգեբանները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+