211652_close_icon
views-count77779 դիտում article-date 11:20 09-03-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. ահազանգ է ստացվել, որ Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ է դրված. պարեկներն ու փրկարարներն աշակերտներին տարհանել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։05-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ է դրված։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ժամանել են նաև ԱԻՆ-ի սակրավորներն ու կինոլոգները։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ, ովքեր դպրոցի աշխատակիցների և փրկարարների հետ տարհանել են աշխատակիցներին ու աշակերտներին, որպեսզի կինոլոգները ներսում կատարեն աշխատանքներ։

Ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության կինոլոգները։

Տեղում է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 394+
394+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր