10931 դիտում
21:00 10-07-2020
Հայերեն խոսելը, տարին 1-2 անգամ առաքելական եկեղեցի գնալ մոմ վառելը դեռ հայրենասիրություն չէ. Քոչարյան
Հայերեն խոսելը, տարին 1-2 անգամ առաքելական եկեղեցի գնալ մոմ վառելը դեռ հայրենասիրություն չէ։ Այս մասին, նախօրեին իր աջակիցների հետ հեռավար հանդիպման ժամանակ նշել է Ռոբերտ Քոչարյանը։
«Ցավոք, մեր ազգային ինքնության մեջ որպես բաղադրիչ պետականությունը շատ փոքր տեղ է զբաղեցնում։ Շատերի մոտ ընդհանրապես որևէ տեղ չի զբաղեցնում։ Մի ստվար զանգված կարծում է, որ հայերեն խոսում է, իր երեխան հայերեն խոսում է, եկեղեցի է գնում, եթե դրսում է ապրում ամառը մեկ ամսով գալ, ծիրան ուտել, Գառնի, Գեղարդ, դա է հայրենասիրությունը։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր ազգային ինքնության մեջ մեր պետականությունը այնպիսի մի բաղադրիչ լինի, որը գերակշիռ տեղ պետք է ունենա այդ ամենի մեջ։ Ցավոք,մենք դա չունենք հասկանալի պատճառներով, պետականություն չենք ունեցել և փորձել ենք մեր ազգային ինքնությունը պահել այլ գործիքակազմով։
Նույնիսկ եթե փորձեք անդրադառնալ մեր մշակույթին, գրականությանը, չկա որևէ տեղ մեր պետականությունը որպես կենտրոնական թեմա։ Այն արտացոլված չի մեր գրականության, պոեզիայի մեջ, ընդհանրապես մեր մշակույթի մեջ։ Սա նշանակում է, որ անցյալից մենք դա չենք բերել, հիմա մենք դա պետք է ձևավորենք։ Այդ ձևավորման գործում պետությունը մեծ չափազանց մեծ անելիք ունի։ Առանց պետական ինստիտուտների ակտիվ աջակցության մենք որևէ բանի չենք հասնի։ Մենք ունենալու ենք շատ լուրջ ազգային մտածելակերպ, բայց դա չի տրանսորմացվելու պետական մտածելակերպի։ Մենք ամեն օր այս խորագույն պրոբլեմի հետ առնչվում ենք։ Իմ տպավարությունն է, որ բավականաչափ լրջությամբ սա չի գիտակցվում հանրության և հատկապես պետական մարմինների կողմից»,-ընդգծեց նա։
Նմանատիպ նյութեր
5920 դիտում
15:43 17-04-2016
Սասուն Միքայելյանը Կոմիտաս թոռան հետ նախ մտավ եկեղեցի` մոմ վառելու, ապա` ընտրատեղամաս
16330 դիտում
23:12 26-02-2016
«Գարունդ հայերեն է գալիս, Ձյուներդ հայերեն են լալիս...». Գագիկ Սուրենյանը ` գարնան առաջին օրվա եղանակի մասին
994 դիտում
19:12 01-03-2023
Մենք հայրենասիրություն բառը շատ ենք մաշացրել. կաշառքն էլ են հանուն հայրենիքի վերցնում. Փաշինյան
Այս բաժնից
934 դիտում
20:30 23-10-2024
Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը
550 դիտում
19:31 23-10-2024
Երևանի Ղևոնդ Ալիշյանի անվան դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
679 դիտում
19:17 23-10-2024
Ժաննա Անդրեասյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է հնարավոր համագործակցության շրջանակները