211652_close_icon
views-count4844 դիտում article-date 14:44 12-07-2020

Հրանտ Մաթևոսյանի անունը կշողա Ազնավուրի հրապարակում

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի հրապարակում կբացվի արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի անվան աստղը: Մաթևոսյանն այս տարի կդառնար 85 տարեկան: Փառատոնն այս տարի անցկացվելու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ 1-8-ը, սակայն պատվավոր աստղերի բացման արարողությունն իրականացվում է հուլիսից: Այս տարի տոնելու են նաև ռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի 100, Առնոլդ Աղաբաբովի 90, Աղասի Այվազյանի 95 և Ռուբեն Գևորգյանցի 75-ամյակները:

Նմանատիպ նյութեր