2223 դիտում
16:36 13-07-2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 68 անձ
Հուլիսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարան ֆեյսբուքյան էջից:
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5836 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 12-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4482 նմուշառման հետազոտություն, հուլիսի 12-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 967 քաղաքացի, նրանցից 274-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 356 բնակիչ։
45 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 25 դեպք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1229 դիտում
14:59 20-05-2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 68 քաղաքացի
4113 դիտում
21:18 22-05-2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժում ստանում․ մարզպետարան
3158 դիտում
14:02 04-02-2020
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած չինացիները դուրս են գրվել
Այս բաժնից
1207 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1045 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը