43019 դիտում
16:22 13-07-2020
Մարդ քիչ է մնում գետինը մտնի, որ տեսնում է, թե ոմանք հիմա ինչեր են գրում, ինչեր են խոսում
Լրագրող Մհեր Ղալեչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ես որ հիշում եմ, թե ապրիլյան պատերազմի ժամանակ մենք մեզ ոնց էինք պահում...
Դեզինֆորմացիան բացառված էր, մի բան ճշտելու համար հարյուր անգամ զանգում էինք Դավիթ Բաբայանին կամ Արծրուն Հովհաննիսյանին, իրենց հետ համաձայնեցնում էինք, թե ինչը արժե գրել, ինչը՝ ոչ:
Օգտվում էինք միայն պաշտոնական հաղորդագրություններից: Բացառված էր, որ մենք ադրբեջանական լրատվամիջոցներից օգտվեինք: Մի հատ թթու խոսք բանակի, հրամանատարների, ռազմական գործողությունների մասին չկար:
Ընդհակառակը, Արցախում լրագրողների խմբեր էին աշխատում՝օրը 24 ժամ ռեժիմով, ոգևորող, գոտեպնդող, հպարտության զգացում առաջացնող նյութեր էին ուղարկում, մի մարդու պես բոլորս լծված էինք նույն գործին, ամեն մեկս փորձում էինք մեր լուման ներդնել հաղթանակում: Ու այդ ամենը ինչ-որ մի կենտրոնից չէր ղեկավարվում, որևէ համակարգող մարմին չկար, ուղղակի բոլորը համախմբվել էին նույն գաղափարի, նույն արժեքների շուրջ:
Ախուրյանից մինչև Մեղրի զինվորների համար բլոկներով սիգարետ էինք առնում, մայկա, նասկի, ուղարկում դիրքեր: Ես այդ օրերին հիացած էի մեր լրագրողներից, մեր հասարակությունից: Այնքան վեհություն, քաջություն, քաղաքացիական բարձր գիտակցություն կար նրանց պահվածքում:
Այդ օրերին իմ երկրի ղեկավարը Սերժ Սարգսյանն է եղել, պետք լիներ, կգնայի, կողքին կկանգնեի: Իմ երկրի ղեկավարն էր, բա ո՞ւմ պիտի աջակցեի, պատերազմ էր, ինքն էլ՝ հրամանատարը: Իմ հրամանատարը: Մենք որևէ շահարկում՝ պատերազմի թեմաներով, թույլ չէինք տալիս:
Ես չեմ պատկերացնում, որ մեկը կանգներ ասեր՝ բա գիտե՞ք, հենց Սերժ Սարգսյանի փեսան, խնամին, քավորը կամ եսիմ ով սենց բան արեցին, դրանից հետո պատերազմը սկսվեց: Ու այս կարգի էժանագին բաներ: Ազգովի կթքեին վրան: Մարդ քիչ է մնում գետինը մտնի, որ տեսնում է, թե ոմանք հիմա ինչեր են գրում, ինչեր են խոսում:
Ապրիլյան պատերազմը, որքան էլ լի էր ողբերգական էջերով, բացթողումներով, թերություններով, անփութության և կոռուպցիայի դրսևորումներով, այն նաև մեր ազգային միասնականության փայլուն դրսևորում էր, որի համար կարելի է հպարտանալ:
Մի խոսքով, ես մեր ցավը տանեմ, որ թե ապրիլյանի օրերին, թե՝ հիմա, փորձում ենք մարդ մնալ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4318 դիտում
10:54 18-07-2015
Ֆրանչեսկո Տոտի. «Ռեալը» պետք է ամոթից գետինը մտնի
2745 դիտում
14:48 06-12-2015
Ոմանք «Այո» են ասում, ոմանք` «Ոչ», իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը պատռած քվեաթերթիկը գցեց քվեատուփը