6339 դիտում
13:38 14-07-2020
Արտաքին թշնամին կրակում է սահմանի մյուս կողմից իսկ պրոթուրքական շահերի պաշտպաններ բաբաջանյաններն ու սաքունցները սահմանի այս կողմից
ՀՀԿ-ական Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արտաքին թշնամին կրակում է սահմանի մյուս կողմից իսկ պրոթուրքական շահերի պաշտպաններ բաբաջանյաններն ու սաքունցները սահմանի այս կողմից:
Իշխանազավթման արարողությունից հետո,շատ է խոսվել այն մասին,որ Հայաստանում ակտիվացել են պրոթուրքական շահերը սպասարկող գործիչներն ու ուժերը:Իսկ ամենա վատը այն է,որ իշխանությունը փոխանակ դրանց գործունեությունը կանգնեցնի ավելին,նրանց տեղ ու թև է տալիս:Թարմ օրինակներից է`վերջին օրերին Հայաստանում բոլոր ակցիա անող մարդկանց բերման են ենթարկում իսկ Արման Բաբաջանյանին և իր շայկային ոչ մեկ ոչինչ չասեց ու չարեց:Իշխանության հանցավոր անգործության պատճառով,այդ շայկան իր դեմ դրած հակապետական առաջադրանքները շատ լավ կատատում է:
Այս օրերի ընթացքում,երբ Տավուշում Ադրբեջանը սկսեց կրակահերթը,այդ սանձազերծված դեպքերին համընթաց,վատհամբավ գործիչներ Արթուր Սաքունցը,Շիրինյան Լևոնը,Արամ Սարգսյանը,Բաբաջանյան Արմանը ՀՀ-ի ներսում սկսեցին հակառուսական բեմբասություն ու քարերը նետեցին դեպի ՀԱՊԿ և դրա հետ մեկ տեղ մղղակ դարձնելով այս իշխանության ընդդիմախոսներին:ԵՎ նրանց կողմից ոչ մի մեղադրանք չեղավ Թուրքիայի և Ադրբեջանի հասցեին:Նրանց քայլերը նույնիսկ անզեն աչքով երևում է:
Ակներև է մի պարզ բան.Հայաստանի քաղաքացու մոտ կամ պետք է բացակայի ուղեղի առկայությունը կամ նա պետքա կոնկրետ սպասարկի Թուրքիայի շահերը միայն այդ ժամանակ նա չի հասկանա մի շատ կարևոր բան,որ Հայաստանի համար երկրորդ ճակատը չի բացվում Թուրքիայի հետ միայն այն հանգամանքով,որ կա ռուսական ազդակը:Իսկ փորձը ցույց է տալիս,որ վերը նշված մարդկանց մոտ բացակայում է ուղեղի առկայությունը,հետևաբար նրանց մոտ գործում է երկրորդ տարբերակը:Մեզ պետք է ազգային ու պետականամետ իշխանություն,միայն այդ դեպքում կարող ենք թուրքական 5րդ շարասյանը կանգնեցնել ու չթույլատրել,որ մեր երկրի ներսում թշնամու շահերը պաշտպանողները լկտիանան»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8948 դիտում
13:50 25-07-2021
Երասխում կրակում են, Կութում կրակում են, նախագահը գնացել է Տոկիո օլիմպիական խաղեր նայելու. Հրանտ Բագրատյան
5731 դիտում
11:27 08-07-2020
Պրոթուրքական շահը առաջ տանողը անձամբ վարչապետի պաշտպանության տակ է
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)