211652_close_icon
views-count5734 դիտում article-date 11:27 08-07-2020

Պրոթուրքական շահը առաջ տանողը անձամբ վարչապետի պաշտպանության տակ է

ՀՀԿ-ական Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե բա արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքներ,ցույցեր անցկացնելը:Բա ինչպե՞ս է ստացվում,որ հասարակ ժողովրդին չի կարելի,բայց պրոթուրքական շահերի սպասարկող ամենա կախյալ պատգամավորին կարելի է: Դուրս է գալիս,որ այն մարդիկ ովքեր ունեն վատ հռչակ և հանրության կողմից,նրանց տեսակը ատելի է չգիտես ինչու նրանք ընդունելի են լինում իշխանության կողմից:Բազմիցս ականատեսն ենք եղել,երբ մարդիկ ինչ-ինչ խնդիրների պատճառով բողոքի ցույց են անում կառավարության դիմաց վարկյաններ չանցած այդ ցույցը ցրվում է,բայց երբ բողոքողը տխուր հռչակ ունեցող Բաբաջանյան Արմանն է նրան ոչ ոք ոչինչ չի անի:Կենսաբանական մոր դեմ ցուցմունք տված,բանակից փախած Բաբաջանյանը այսօր կարողանում է իր աջակիցների հետ հանգիստ ցույց անել ու ավելին,նրանց ոչ փռում են ասֆալտին,ոչ տուգանում և ոչ էլ բերման են ենթարկում: Այս ամենը ապացույց է,որ պրոթուրքական շահը առաջ տանողը անձամբ վարչապետի պաշտպանության տակ է:Հիմա կասեք թե ի՞նչ պրոթուրքական շահի մասին է խոսքը գնում,ասեմ`Ցեղասպանության ընդունման չպահանջելը վառ օրինակ է:Այստեղ վերանում է բոլոր տրամաբանական բացատրությունները թե չէ այդ ինչպես է ստացվում,որ նա իր աջակիցների հետ միասին ցույցեր կազմակերպելու իր իրավունքն է իրականացնում իսկ հենց հասարակ ժողովուրդն է փորձում իրականացնել հավաք,նրանք անմիջապես հայտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում և բերման են ենթարկվում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր