1614 դիտում
15:21 14-07-2020
ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Գյումրիում կառուցվող Հյուսիսային մաքսատան շինարարական աշխատանքներում
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժինը, սույն թվականի փետրվար ամսից հսկողություն է սահմանել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրատվությամբ Գյումրիում կառուցվող Հյուսիսային մաքսատուն-վարչության շինարարական-մոնտաժային աշխատանքների որակի ապահովման ու քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպումների նկատմամբ։
Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ հունիսին կրկին Շիրակի տարածքային բաժնի մասնագետների կողմից դիտարկումներ և հետազոտություններ են իրականացվել, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։
Մասնավորապես՝ նախագծային շեղումներ են թույլ տրվել մասնաշենքի հավաքովի մետաղական հիմնակմախքների մոնտաժման և եռակցման աշխատանքներում։ Շինարարական արտադրության նորմների խախտումներ են արձանագրվել տարածքի բետոնյա հարթակի և մասնաշենքերից մեկի երկաթ-բետոնյա հատակի տեղադրման աշխատանքներում, թույլ են տրվել նաև շինարարական ընդունման նորմի խախտումներ՝ չեն ներկայացվել մի շարք կատարողական փաստաթղթեր՝ hողային աշխատանքների, գրունտների ամրության, գեոդեզիական չափագրումների, եռակցման աշխատանքների վերաբերյալ, չեն ներկայացվել նաև մետաղական կոնստրուկցիաների որակի հավաստագրերը: Մասնակի թերություններ են հայտնաբերվել նաև նախագծային փաստաթղթերում:
2020 թ․ հունիսի 29-ին կայացած վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության ընթացքում պարզվել է, որ մի շարք խախտումներ արդեն շտկված են եղել, իսկ չշտկված՝ հաստատված նախագծի, շինարարական արտադրության և ընդունման նորմների խախտումների համար կայացվել են որոշումներ, որոնցով օբյեկտի գլխավոր կապալառու՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի, ենթակապալառու կազմակերպություններ՝ «Արտկոն» ՓԲԸ-ի, «Մետալ-Դիզայն» ՍՊԸ-ի և տեխնիկական հսկողություն իրկանացնող՝ «Շինինդուստրիա ԳՏԿ» ՍՊԸ-ի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հիման վրա կիրառվել են պատասխանատվության միջոցներ:
Հեղինակային հսկողություն իրականացնող «Ատրիում թիվ» ՍՊԸ-ն ևս տեղեկացվել է հաստատված նախագծի խախտումների ու նախագծային փաստաթղթերում մասնակի թերությունների մասին և պահանջվել սեղմ ժամկետում դրանք վերացնել:
Ստուգումների արդյունքում կառուցապատող՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացվել է ՏՄ կողմից արձանագրված բոլոր խախտումների մասին և առաջարկվել հետամուտ լինել դրանց վերացման համար:
Նմանատիպ նյութեր
1840 դիտում
23:49 08-10-2019
Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Լերմոնտովոյում ճանապարհի հիմանանորոգման աշխատանքներում
2686 դիտում
15:09 29-06-2020
ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Կոտայքի մարզի ԱԳԼՃԿ-ներից մեկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
775 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»