211652_close_icon
views-count3527 դիտում article-date 12:54 14-12-2021

Տեսչական մարմինը Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում խախտումներ է հայտնաբերել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա, 2021 թվականի նոյեմբերի 9-12-ը ստուգումներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի ներհամայնքային 1-ին փողոցի ասֆալտապատման շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։ 

Ըստ այդմ՝ կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ խախտումներ են թույլ տվել շինարարությունն իրականացնող «Ճան Շին»,  հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան  Շին» ՍՊ ընկերությունները։ Մասնավորապես՝ 

  • իրականացված չէ  ճանապարհի եզրագծումը, 
  • փողոցի արհեստական անհարթությունների գծանշումը չի համապատասխանում նախագծով ձևանմուշին, ինչպես նաև նախագծով նախատեսված է եղել դեղին գույն, սակայն իրականացվել է սպիտակ գույնով, 
  • մաքրված չեն ջրահեռացման առուները։ 

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է նաև, որ խախտումների դեպքում շինարարության վարման մատյանում բացակայել են շինարարության հեղինակային հսկողություն իրականացնողի համապատասխան նշումները։

Շինարարությունն իրականացնող «Ճան Շին», հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան Շին» ՍՊԸ-ների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1578-րդ հոդվածի համաձայն «Ճան Շին» ՍՊ ընկերության տնօրեն  Ա․ Ալավերդյանը և հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան  Շին» ՍՊ ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ 

Խախտման վերացման վերաբերյալ «Ճան Շին» ՍՊ ընկերության  տնօրենին տրվել է պարտադիր կատարման ենթակա ցուցում։

Նմանատիպ նյութեր