211652_close_icon
views-count2209 դիտում article-date 21:59 15-07-2020

Շենգավիթ վարչական շրջանում կրկնայցի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ԲԸՏՄ

ՀՀ պարետի կողմից սահմանված համավարակի կանխարգելման կանոնների վերահսկման աշխատանքները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչներնու ոստիկաններըհուլիսի 15-ին շարունակել են Երևան քաղաքի Շենգավիթվարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․ «Զբոսայգիներում խստորեն վերահսկվել է մարդկային կուտակումների բացառումը, պարտադիր դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջի կատարումը։ Կրկնայցի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Տեսչական մարմնի մասնագետները շրջայցերի ընթացքում տրամադրում են բժշկական դիմակներ, պարբերաբար իրազեկումևտալիս ցուցումներ՝ կորոնավիրուսայինհիվանդության տարածումը կանխելու նպատակով։ Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված խստացված ստուգայցերն ու մշտադիտարկումներն իրականացվում են ամեն օր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր