1846 դիտում
09:40 18-04-2014
Շենգավիթ վարչական շրջանում պահանջում են բոլոր խանութները մեկ ամսվա ընթացքում «եվրատեսքի» բերել․ Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է․ «Ըստ որոշ խոսակցությունների՝ Շենգավիթ վարչական շրջանում որոշում է կայացվել, որ բոլոր խանութները պետք է, այսպես ասած, «եվրատեսքի» բերվեն, ընդ որում՝ մեկ ամսվա ընթացքում։ Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, թերթը պարզել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Հովհաննես Ղալեչյանից։
-Խոսքը գիտե՞ս ինչի մասին է. դա ոչ թե առհասարակ բոլոր խանութներին է վերաբերում, որ ինչ-որ ստանդարտ դրած է, որ մարդիկ մեծ ծախսեր պետք է անեն, այլ կոնկրետ խանութների, որոնք անբարեկարգ վիճակում են, քաղաքի տեսքին կամ կոնկրետ փողոցի տեսքին համապատասխան չեն։ Խոսքն այն մասին է, որ կոնկրետ ամեն մեկը իր խանութի արտաքին տեսքը մաքուր ու բարեկարգ պահի։ Ոչ ոք ինչ-որ լրացուցիչ ծախսերի մասին չի խոսել, ուղղակի պատշաճ տեսքի բերելու մասին է խոսքը։
- Այսինքն ամեն դեպքում նման որոշում կա։
- Դա ոչ թե որոշում է, դա ամբողջությամբ տեղավորվում է տեղական իշխանությունների լիազորությունների մեջ, որ խանութի արտաքին տեսքը պետք է կարգավորված, բարեկարգ լինի, իսկ հարակից տարածքը՝ մաքուր։ Դա ընթացիկ աշխատանք է, այդ պահանջը միշտ էլ կար։ Ըստ երևույթին, որոշ խանութների տերեր դա սխալ են հասկացել, կամ էլ նրանց համար իրենց խանութի փնթի տեսքը հաճելի է։
Չնայած այս պարզաբանմանը խանութպանները շարունակում են պնդել, որ իրենցից պահանջել են իրականացնել զգալի ծախսեր պահանջող վերանորոգում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2209 դիտում
21:59 15-07-2020
Շենգավիթ վարչական շրջանում կրկնայցի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ԲԸՏՄ
4110 դիտում
14:01 12-02-2019
Եթե բոլոր խանութները ՀԴՄ տրամադրեն, կապիտալ խնդիրներն ավելի արագ կլուծվեն. Ն. Փաշինյան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը