3989 դիտում
22:46 15-07-2020
Կրակային պատրաստության պարապմունք, ֆիզիկական ստուգարք, տեսչական ստուգումներ. ՀՀ ԶՈՒ-ն աչալուրջ է
ՀՀ զինված ուժերի 5-րդ զորամիավորման N զորամասի ստորաբաժանումներից մեկի զինծառայողները գիշերային պայմաններում անցկացրել են կրակային պատրաստության ստուգողական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ: Տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ստուգվել են բարդ պայմաններում անձնակազմի արագ կողմնորոշման, դիրքավորման, պայմանական հակառակորդի թիրախավորման հմտությունները, ինչպես նաև զինծառայողների գործողությունները պաշտպանության և հարձակման ժամանակ:
Զինծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստվածության աստիճանն ամրապնդելու և անհատական կարողությունները ստուգելու նպատակով հուլիսի 14-ին զորամիավորումներում անցկացվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ։
Զինծառայողները ստուգարքներ են հանձնել մի շարք վարժաձևերից և ցուցաբերել բարձր պատրաստություն։
Բացի դրանից, զինծառայողների մարտական պատրաստության և պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով 2-րդ զորամիավորումում անցկացվել են տեսչական ստուգումներ:
Հուլիսի 14-ին ամփոփվել են տեսչական ստուգումների արդյունքները, տրվել են ցուցումներ արձանագրված թերությունների շտկման և հետագա աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման վերաբերյալ։
Նմանատիպ նյութեր
7755 դիտում
20:00 24-10-2018
Բանակի «Ասպարեզ» հրաձգարանում անց է կացվել պարապմունք կրակային պատրաստության առարկայից
2519 դիտում
21:48 03-06-2019
3-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
Այս բաժնից
892 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
742 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում