211652_close_icon
views-count2533 դիտում article-date 16:39 04-09-2020

5-րդ զորամիավորումում անցկացվել են հանկարծակի ստուգումներ, 4-րդում՝ կրակային պատրաստության պարապմունք, 2-րդում՝ հրամանատարաշտաբային զորավարժություն

Անձնակազմի պատրաստության աստիճանն ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում սեպտեմբերի 3-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։ Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, սահմանված ժամկետներում կապի հանգույցների ծավալման կարողությունները, վերադաս և ենթակա շտաբերի միջև կապի ապահովման արդյունավետությունը։ Սեպտեմբերի 3-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Անձնակազմը ևս մեկ անգամ հրահանգավորվել է կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Ստուգվել են հաստիքային զենքով կրակի վարման հմտությունները, կատարելագործվել է զինծառայողների անհատական վարժվածությունը։ 2-րդ զորամիավորումում սեպտեմբերի 3-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ: Վարժանքներին հետևել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի օգնական, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը: Ստուգվել են անձնակազմի գործողություններն առաջադրանքների կատարման ընթացքում, տրվել համապատասխան հրահանգներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր