3450 դիտում
23:13 15-07-2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապաէսկալացիան շարունակելու համար
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այսօր կայացած հանդիպումից հետո հանդես են եկել [url=https://www.osce.org/minsk-group/457399]հայտարարությամբ[/url]։
«Հասանելի տեղեկության համաձայն՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 15-ի առավոտյան համեմատաբար հանգիստ է եղել: Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ողջունում են ռազմական գործողությունների նվազումն ու կոչ անում կողմերին գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապաէսկալացիան շարունակելու համար:
Համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հրահրող հռետորաբանությունից և իրավիճակը տեղում փոխելու փորձերից: Համանախագահները շարունակում են շեշտել խաղաղության գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը:
Համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների`ղարաբաղյան հակամարտության կարևորագույն հարցերի ուղղությամբ հնարավորինս շուտ բանակցություններ անցկացնելու հաստատումը և կարևորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, երբ իրավիճակը թույլ կտա»։
Նմանատիպ նյութեր
5404 դիտում
17:32 13-10-2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար
3728 դիտում
10:09 25-07-2020
ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին նախապատրաստվել բանակցությունների
1336 դիտում
22:31 30-10-2023
ԱՄՆ-ն շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը Գազայի հատվածում ջրամատակարարման ու կապի վերականգնման համար․ Պետդեպ
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված