211652_close_icon
views-count15448 դիտում article-date 11:18 17-07-2020

Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին աջակցություն է հայտնել Հայաստանին

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Հայաստանին։ «Ինտագրամ»-ի իր էջում նա կոչ է արել դիմել սենատորներին, ներկայացուցիչներին Հայաստանին աջակցելու հարցով։ «Ինստագրամ»-ի «սթորի» բաժնում նա մասնավորապես գրել է. «Չնայած շարունակվող գլոբալ համավարակին, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի համաշխարհային զինադադարի կոչը եւ հարձակվել է Հայաստանի վրա: Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվել են, ե հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին»: Նա նշել է, որ միևնույն ժամանակ ԱՄՆ Կոնգրեսը հաջորդ շաբաթ քվեարկելու է Ազգային պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը արգելելու մասին․ ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ: «Միջազգային հանրությունը պետք է միջամտի, օգտագործի քաղաքական ու դիվանագիտական միջոցները՝ կանխելու ավելորդ լարվածությունն ու մարդկային կյանքի կորուստը: Ես իմ հայրենակիցների կողքին եմ և աղոթում եմ նրանց համար, ովքեր վերջին սրացման ընթացքում սահմանին են»,-գրել է Քարդաշյանը: Նա հորդորել է համավարակի արդեն իսկ բարդ պայմաններում խաղաղ հանգուցալուծել իրավիճակը: «Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին կոչ արեք աջակցել Հայաստանին»,- եզրափակել է հեռուստաաստղը: [img]https://st0.shamshyan.com/editor/0573841001594969973952473.jpg[/img]

Նմանատիպ նյութեր