2480 դիտում
10:07 22-10-2020
Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի գրադարանին՝ «Հայոց ցեղասպանություն» խորագիրը շրջանառության մեջ դնելու համար
Ամերիկյան հայտնի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանն իր ծննդյան օվա առթիվ ստացած շնորհավորանքների համար շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին՝ «Հայոց ցեղասպանություն» խորագիրը շրջանառության մեջ դնելու համար։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Քիմն այս քայլն անվանել է իր ծննդյան օրվա լավագույն նվերը։
«Ծննդյանս օրվա լավագույն նվերը։ Այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանը շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը։ Այս նշանակալի լուրը հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախում հայերի վրա կործանարար հարձակումների ֆոնին։ Շնորհակալություն Կոնգրեսի գրադարանի բոլոր աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA) և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի գրադարանին՝ հայերի շահերի պաշտպանության ուղղությամբ անխոնջ աշխատանքի համար: Այս դժվարին ժամանակներում մենք միասին շարունակում ենք աղոթել պատերազմից տուժած բազմաթիվ տղամարդկանց, կանանց և երեխաների համար։ Մենք մեկ միասնական գլոբալ հայ ազգ ենք»,գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1944 դիտում
23:56 29-11-2020
Քիմ Քարդաշյանը հայտնել է ԱՄՆ-ում արցախցի երեխաների համար տոնական նվերներ պատրաստելու նախաձեռնության մասին
2021 դիտում
23:36 24-04-2021
Քլոե Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Բայդենին Ցեղասպանությունը ճանաչելու համար. Tert.am
15448 դիտում
11:18 17-07-2020
Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին աջակցություն է հայտնել Հայաստանին
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»