211652_close_icon
views-count1584 դիտում article-date 15:03 17-07-2020

Վահրամ Կաժոյանը նշանակվել է Ֆիլիպիններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահրամ Կաժոյանը , համատեղության կարգով, նշանակվել է Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ): «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,- նշված է նախագահի հրամանգրում։

Նմանատիպ նյութեր