211652_close_icon
views-count3272 դիտում article-date 15:45 17-07-2020

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը ընտրվեց ՀՊՏՀ ռեկտոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

ՀՏՊՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը ընտրվեց ՀՏՊՀ ռեկտոր. Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը անցկացվում էր ՀՊՏՀ-ում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/07/17/live/3347797?fbclid=IwAR0CmI9lI8eFTssrHs94wxoeGX8Nd9G28B4LQlytEFZo3gtT8gij4j-em4A]Tert.am[/url]-ը։ Ռեկտորի ընտրության մրցույթին մասնակցում էին երկու թեկնածու՝ տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը և տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Մարտիրոսյանը: Բուհի խորհրդի 32 անդամից նիստին ներկա էր 27 անդամ, քվեարկությանը մանսակցեց 26 անդամ, որից Տիգրան Մարտիրոսյանի օգտին քվեարկել է մեկ հոգի, երեք քվեաթերթիկ բոլորին դեմ էր, անվավեր քվեաթերթիկ չկար, Դիանա Գալոյանի օգտին 22 հոգի էր քվեարկել: Այնուհետև ԲՈւՀ-ի խորհուրդը Ռեկտոր ընտրելու մասին որոշում ընդունեց և հայտարարեց, որ ընտրվել է Դիանա Գալոյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Նշենք, որ ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Գալոյանին պաշտոնը թողնելու կոչ էր արել ԿԳՄՍ նախարարը՝ ոչ հավասար մրցակցային պայմաններ ստեղծվելու մասին ասեկոսեներից զերծ մնալու համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր