211652_close_icon
views-count3903 դիտում article-date 11:14 27-08-2022

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը պարզաբանում է, թե ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանը. «Հայկական Ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դեռևս հուլիսի 7-ին է ազատվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում աշխատանքից։ Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։

«Մենք, օրենքի պահանջին համապատասխան, աշխատանքի ժամկետը լրանալուց 10 օր առաջ ծանուցել ենք նրան այդ մասին և ունենք ծանուցման անդորրագրերը։ Հավելեմ, որ դեռևս հունիսի վերջին ենք ծանուցել, որ իր աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է»,- պարզաբանեց Գալոյանը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր