211652_close_icon

Սահմանին իրադրությունը կայուն է. Իրավիճակն ամբողջությամբ մեր Բանակային կորպուսի ուժերի վերահսկողության ներքո է

views-count3055 դիտում article-date 19:13 17-07-2020
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն։ Հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: Իրավիճակն ամբողջությամբ մեր Բանակային կորպուսի ուժերի վերահսկողության ներքո է։ «Որևէ պաշտոնական հաղորդագրություն, որևէ հայտարարություն ՀՀ ԶՈւ-ի կողմից չի եղել քաղաքացիական, որևէ ռազմավարան և ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին, ավելին՝ նույնիսկ ադրբեջանական գյուղերից որևէ տուն չի թիրախավորվում ԶՈւ կողմից»,- այս մասին Իջևանում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր